Սեյրան Սարոյանը Մանվել Գրիգորյանի օգնականին ապտակել ու վռնդել է սենյակից

Սեյրան Սարոյանը  Մանվել Գրիգորյանի օգնականին ապտակել  ու վռնդել  է սենյակից
Հունիս 21 23:44 2018

ԱԺ պատգամավոր գեներալ Սեյրան Սարոյանը երեկ իր աշխատասենյակից վռնդել է Մանվել Գրիգորյանի օգնական Մեսրոպ Մանուկյանին:

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` տեսնելով իր աշխատասենյակ մտնող Մեսրոպին` Սեյրան Սարոյանը զայրացած հարցրել է. «Էս ի՞նչ արեցիք», իսկ երբ վերջինս պատասխանել է, թե տեղյակ չի եղել, ապտակել է նրան ու վռնդել սենյակից: