Վարդանանց փողոցում դանակահարվածը 19-ամյա Վահե Մուրադյանն էր


Վարդանանց փողոցում դանակահարվածը 19-ամյա Վահե Մուրադյանն էր
Հունվար 11 17:08 2017

Armday.am-ն արդեն հրապարակել էր, որ Երեւանի Վարդանանց փողոցում տեղի է ունեցել դանակահարություն: Դանակահարվածներից մեկը տեղում մահացել էր, իսկ մյուսին տեղափոխել էին հիվանդանոց:

Մեզ հայտնի դարձավ, որ սուր կտրող ծակող գործիքի հարվածից մահացածը 1998 թվականին ծնված Վահե Մուրադյանն էր: Սույն տեղեկատվությունը մեզ հետ զրույցում հաստատեց ՀՀ Ոստիկանության լրատվության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը:  



loading...