Լևոն Արոնյանը երկրորդ տեղով է ընթանում Փարիզի «Grand chess tour»-ում


Լևոն Արոնյանը երկրորդ տեղով է ընթանում Փարիզի «Grand chess tour»-ում
Հունիս 21 22:22 2018

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը շարունակում է ելույթները Փարիզի «Grand chess tour»-ում:

Արոնյանը 4-րդ տուրում հաղթեց Ադրբեջանը ներկայացնող Շահրիյար Մամեդյարովին, այնուհետ ոչ-ոքի խաղաց Սերգեյ Կարյակինի և Ուեսլի Սոյի հետ: Արոնյանը 12 հնարավորից հավաքեց 8 միավոր և այժմ ընթանում է երկրորդ տեղով:

Արագ շախմատի ևս երեք տուր կկայանա հունիսի 23-ին: Հաղթողին կտրվի 2 միավոր, իսկ ոչ ոքիի դեպքում՝ 1: Հունիսի 23-24-ը տեղի կունենա կայծակնային շախմատի մրցաշարը: