Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. 5 վիրավորների մեջ կա հղի կին


Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. 5 վիրավորների մեջ կա հղի կին
Հունիս 21 16:11 2018

Այսօր՝ հունիսի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 09:10-ի սահմաններում Mercedes մակնիշի 023 AA 32 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի 21-րդ կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, անցել ճանապարհի բաժանարար հատվածը և բախվել բետոնե պարսպին, գրում է shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով Mercedes-ի վարորդն ու 4 ուղևորներ, որոնցից մեկը հղի կին է, տեղափոխվել են՝ 4-ը Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, իսկ մեկը՝ Չարենցավանի բժշկական կենտրոն: Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վթարի մեղավորը եղել է ЗИЛ մակնիշի 34 ՍF 497 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, ով չթույլատրելի հատվածում փորձել է շրջադարձ կատարել ու Mercedes-ի վարորդի համար ստեղծել է վթարային իրավիճակ: Mercedes-ի վարորդն էլ բախումից խույս տալու պատճառով կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և տեղի է ունեցել վթարը:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, վիրավորների ինքնությունը: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Չարենցավանի բաժնի ատուկ պահպանվող տարածք: