Պորտուգալիա-Մարոկկո հանդիպման լավագույն ֆուտբոլիստը


Պորտուգալիա-Մարոկկո հանդիպման լավագույն ֆուտբոլիստը
Հունիս 20 19:12 2018

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ճանաչվել է Աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրի՝ Մարոկկոյի հետ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:

 

«Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրը դարձել էր հանդիպման միակ գոլի հեղինակը:

 

B խմբում անցկացրած երկու խաղից հետո Պորտուգալիան 4 միավորով գլխավորում է աղյուսակը:

 

Հիշեցնենք, որ սա Ռոնալդուի չորրորդ գոլն է: Իսպանիայի հետ խաղում նա դարձել էր հեթ-տրիկի հեղինակ և ճանաչվել լավագույն ֆուտբոլիստ: