3 օր խոտով են սնվել. զոհված կապիտան Արմենակ Ուրֆանյանի մայրը ԱԱԾ տեսանյութը արցունքն աչքներին է դիտել


3 օր խոտով են սնվել. զոհված կապիտան Արմենակ Ուրֆանյանի մայրը ԱԱԾ տեսանյութը արցունքն աչքներին է դիտել
Հունիս 20 15:18 2018
Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ զոհված կապիտան Արմենակ Ուրֆանյանի մայրը` Համեստ Ներսիսյանը, ԱԱԾ տեսանյութը արցունքն աչքներին է դիտել: 

«Սա ապրիլյան պատերազմից հետո հայ ժողովրդի 2-րդ ողբերգությունն է». Ինչպես հայտնում է Azatutyun.am-ը, սա տիկին Համեստի գնահատականն է Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներում զինվորների համար նախատեսված սննդի պաշարների հայտնաբերմանը: