Ավտովթար Դալար-Դվին ճանապարհին. կան տուժածներ եւ մեկ զոհ


Ավտովթար Դալար-Դվին ճանապարհին. կան տուժածներ եւ մեկ զոհ
Հունիս 20 13:18 2018

Հայաստանի ԱԻՆ-ում, հունիսի 19-ին, ժամը 16։52-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Դալար-Դվին ավտոճանապարհին` Այգեստան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Mercedes» մակնիշի (վարորդ 61-ամյա Ս. Բ.) եւ «Toyota Camry» մակնիշի (վարորդ ՌԴ քաղաքացի 31-ամյա Անտոն Յակովլեւ) ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, ավտոմեքենաների վարորդները եւ «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր 18-ամյա Լ. Հ.-ն հոսպիտալացվել են Արտաշատի ԲԿ, որտեղ Ս. Բ.-ն մահացել է: Անտոն Յակովլեւը եւ Լ. Հ.-ն տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, կատարել հովացման աշխատանքներ եւ քարշակ ծառայության աշխատակիցների օգնությամբ ավտոմեքենաները տեղափոխել ավտոքարշակի վրա: