Ընկել է ընդամենը մի ծառ, բայց դեմներս անտառներ են՝ խիտ, բարձր ծառերով. Էդմոն Մարուքյան


Ընկել է ընդամենը մի ծառ, բայց դեմներս անտառներ են՝ խիտ, բարձր ծառերով. Էդմոն Մարուքյան
Հունիս 19 10:41 2018

«Չէի ուզի՝ տպավորություն ստեղծվի, թե ծառն ընկել է, կացնավորները՝ շատացել, որովհետև մի ծառ է ընկել, բայց դեմներս անտառներ են՝ խիտ, բարձր ծառերով: Եվ պետք չէ ոգևորվել ու կացինը վերցնել և հենց էդ մի ծառի վրա հարձակվել»,- իր ելույթում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Նա անդրադարձավ պետական համակարգին, որոշ մարդկանց՝ զենք ունենալու հնարավորությանը. «Հասարակության կեսը գիտի, որ մի կեսը զենք ունի, և եթե էս կեսը խելոք չմնա, էն կեսը կկրակի նրա վրա, և ով ում ուզում է՝ կրակում է: Ի վերջո՝ մենք ի՞նչ հասարակություն ենք ուզում ունենալ՝ բոլորը զենք ունենա՞ն, թե՞ ոչ»: