ՊԵԿ-ում հանդիպել են կաթնամթերք արտադրողների հետ


ՊԵԿ-ում հանդիպել են կաթնամթերք արտադրողների հետ
Հունիս 19 11:52 2018

Պետական եկամուտների կոմիտեումշարունակվում են ոլորտային քննարկումները տնտեսվարողների հետ: ՊԵԿ նախագահի նախաձեռնությամբհերթական հանդիպումը տեղի է ունեցելկաթնամթերքի արտադրությանոլորտում գործունեություն իրականացնող հարկ վճարողների հետ: Քննարկման թեման՝ տնտեսությունումփաստաթղթաշրջանառության պատշաճ ապահովումն է: ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը, ներկայացնելով խնդիրներն, ընդգծել է հատկապես փոքր, միջին և խոշոր բիզնեսի միջև փաստաթղթաշրջանառության կարգավորման հարցը: «Հստակ խնդիր է դրվել՝երկրում ապահովել գործարքների ամբողջական փաստաթղթավորում: Հետևողական միջոցառումներ են  իրականացվելու բիզնեսի բոլոր օղակներում՝ ձեռքբերումների և իրացումների մասով սահմանված կարգով փաստաթղթաշրջանառությունը լիարժեք ապահովելու ուղղությամբ»,-ընդգծել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալը:

ՊԵԿ-ը տնտեսվարողներին հորդորում է՝ ապրանքներն առաքել բացառապես հարկային հաշիվներովկամ հաշվարկային փաստաթղթերով: Հակառակ պարագայում, ըստ Ռաֆիկ Մաշադյանի, կգործածվիօրենսդրությամբ սահմանված վարչարարական գործիքակազմ. «Ապրանքների տեղափոխումը կամ վաճառքն առանց փաստաթղթերի իրականացնելու ժամանակ կիրառվում է օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում կազմված վարչական ակտը, այսինքն տուգանքը:Սակայն ՊԵԿ-ըհակված չէ տուգանքներ կիրառելուն, հետևաբար ևս մեկ անգամ կոչ ենքանում՝ ամբողջությամբ փաստաթղթավորել գործարքները:Հակառակ վարքագիծը խոսում էիրացման շրջանառությունները հետագայում թաքցնելու մտադրության մասին: Փաստաթղթաշրջանառության ամբողջական ապահովմամբ բոլոր տնտեսվարողները կլինեն հավասար դաշտում»,-վստահեցրել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև գործող օրենսդրության շրջանակում ոլորտային խնդիրներն ու ռիսկերը, դիտարկվել կարգավորման ուղիները: