Մանվել Գրիգորյանը Գագիկ Ծառուկյանի հանդեպ իրեն պահել է ամենավերջին էժանագին խուլիգանի նման. Զոհրաբյան


Մանվել Գրիգորյանը Գագիկ Ծառուկյանի հանդեպ իրեն պահել է ամենավերջին էժանագին խուլիգանի նման. Զոհրաբյան
Հունիս 19 11:32 2018

Պետք է ստանանք բոլոր հարցերի պատասխանը, ինչպե՞ս եղավ առաջնագիծ դպրոցական երեխաների ուղարկածը հայտնվեց մարադյոռ Մանվել Գրիգորյանի առանձնատանը: Այս մասին, այսօր ԱԺ-ում  լրագրողների հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրայանը: «Մենք պետք է պահանջենք, որ այս կեղտոտ զզվելի պատմության բոլոր դերակատարները ստանան իրենց առժանի պատիժը»,- ասաց նա: Ինչ վերաբերում է հարցին՝ արդյոք ՀՀԿ-ն պատասխանատու չէ այս ամենի համար, նա ասաց. «ՀՀԿ-ն երեկ ճիշտ դիրքորոշում որդեգրեց և ես կարծում եմ, որ անկախ մեր ունեցած քաղաքական տարաձայնությւններից մի հարցում մենք ունենք համզգային կոնսենսուս՝ դա զինվորի հացը գողացողին համարել պետական դավաճան, այստեղ մենք ունենք քաղաքական կոնսենսուս»: Զոհրաբյանը հայտարարեց, որ «Ծառուկյան» դաշինքը քվեարկելու է միասնական. «Մեր խմբակցությունում բացի զինվորի հացը գողացողի հարցում չի կարող լինել այլ քվեարկություն»:

Բացի այդ Զոհրաբյանը նշեց, որ որևէ մեկը, ով կփորձի այսօր ԱԺ ամբիոնից արդարացնել այն ինչ տեղի է ունեցել հավասարապես կրելու է այս մարադյոռության պատասխանատվությունը: Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանի ներկա գտնվելուն, նա ասաց. «Պարոն Ծառուկյանը այսօր պետք է գար, որովհետև տեղյակ չէր որ քննարկվելու է այս հարցը, բայց հաշվի առնելով այն, որ Մանվել Գրիգորյանը Գագիկ Ծառուկյանի հանդեպ իրեն պահել է ամենավերջին էժանագին խուլիգանի նման, իսկ պարոն Ծառուկյանը չի կարող իջնել այդ մակարդակի և Ծառուկյանի այսօր այստեղ ներկայությունը կարող էր այլ կերպ մեկնաբանվեր նաև հանրության կողմից, ուստի Ծառուկյանը որպես ուժեղ մարդ այսօր ներկա չի լինի, բայց այն ինչ մենք ասում ենք Ծառուկյան խմբակցության դիրքորոշումն է»:



loading...