Կրակոցներ ֆուտբոլային երկրպագուների ուղղությամբ․ կա երկու զոհ


Կրակոցներ ֆուտբոլային երկրպագուների ուղղությամբ․ կա երկու զոհ
Հունիս 19 11:22 2018

Շվեդական Մալմա քաղաքում անհայտ անձը կրակոցներ է արձակել ֆուտբոլային երկրպագուների ուղղությամբ, ինչի արդյունքում երկու հոգի մահացել է։ Աշխարհի առաջնությանը հետեւողների ուղղությամբ կրակոցներ արձակողը տղամարդ է եղել, դեպքը տեղի է ունեցել նախօրեին։

Զոհերը 18 եւ 29-ամյա տղամարդիկ են։ Եւս 5 հոգի տարբեր վնասվածքներ են ստացել։ Տեղի ունեցածը ահաբեկչություն չի որակվել։