Բակո Սահակյանը ազատել է Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարին եւ նոր մարդ նշանակել


Բակո Սահակյանը ազատել է Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարին եւ նոր մարդ նշանակել
Հունիս 19 10:08 2018

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 18-ին հաստատել է Կառավարության որոշում, համաձայն որի՝ Սերգեյ Գրիգորյանն ազատվել է Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:

Արցախի նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Բակո Սահակյանը հաստատել է Կառավարության մեկ այլ որոշում, համաձայն որի՝ Գեղամ Բեգլարյանը նշանակվել է Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնում:

Նույն օրը Բակո Սահակյանն այցելել է Ասկերան քաղաք եւ շրջվարչակազմի աշխատակիցներին ներկայացրել Գեղամ Բեգլարյանին` նրան մաղթելով արդյունավետ աշխատանք:

Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Սերգեյ Գրիգորյանին նրա գործունեության համար: