Սեյրան Սարոյանը 2 օր է՝ «սիստեմաների տակ» է. Մանվել Գրիգորյանի հետ կապված տեսանյութից շոկի մեջ է ընկել. «Հրապարակ»


Սեյրան Սարոյանը 2 օր է՝ «սիստեմաների տակ» է. Մանվել Գրիգորյանի հետ կապված տեսանյութից շոկի մեջ է ընկել. «Հրապարակ»
Հունիս 19 09:37 2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Մանվել Գրիգորյանի հետ կապված տեսանյութից ԵԿՄ-ն և հատկապես Սեյրան Սարոյանը շոկի մեջ են ընկել։ Նրա առողջականը վատացել է և 2 օր է՝ «սիստեմաների տակ» է։

 

Երեկ ԵԿՄ է ժամանել գեներալի կինը՝ Նազիկը, հայտարարել, որ ստանձնում է ԵԿՄ նախագահի գործը՝ ԵԿՄ-ն պետք է շարունակի գործել։ Մոտ 30 հոգի ԵԿՄ աշխատակազմից դիմումներ է գրել աշխատանքից ազատվելու։ ԵԿՄ լրատվականը, մամուլի խոսնակ Վարդան Վարդանյանը՝ նույնպես։

Բայց ԵԿՄ-ում ոմանք հակված չեն «հանձնվել», կարծում են, որ գեներալին ազատ կարձակեն։ Իսկ «անջատողականները» պլանավորում են արտահերթ համագումար՝ նոր նախագահի ընտրություն»։

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:



loading...