Երեկ Սերժ Սարգսյանը հանդիպել է կուսակիցներին եւ քննարկել Մանվել Գրիգորյանի արարքը. մանրամասներ «Ժողովուրդ»


Երեկ Սերժ Սարգսյանը հանդիպել է կուսակիցներին եւ քննարկել Մանվել Գրիգորյանի արարքը. մանրամասներ «Ժողովուրդ»
Հունիս 19 09:20 2018

«Ժողովուրդ» թերի տեղեկություններով՝ ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը երեկ առավոտյան հանդիպել է կուսակիցներից մի քանիսին ու քննարկել իրենց խմբակցության անդամ Մանվել Գրիգորյանի վերաբերյալ ԱԱԾ բացահայտումները:

Մասնավորապես,Սարգսյանն իր կուսակիցներին հավաստիացրել է, թե տեղյակ չի եղել Գրիգորյանին վերագրվող արարքից: Ս. Սարգսյանն ասել է, թե չէր ուզենա հավատալ, որ այս ամենը ճիշտ է, բայց եւ նշել է, թե տեսած կադրերն այլ բանի մասին են վկայում:

Այդ հանդիպման ժամանակ էլ քննարկվել է ՀՀ երեկվա հայտարարության տեքստը, որտեղ նշված էր, որ եթե հաստատվի մեղքը, Գրիգորյանը պետք է պատասխան տա: ՀՀԿ-ում երեկ ներքին կարգով համաձայնություն է կայացվել, որ խմբակցության պատգամավորները պետք է կողմ քվեարկեն գեներալ պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությանը:

Նշենք, որ այսօր առավոտյան՝ մինչեւ ԱԺ նիստի մեկնարկը, նախատեսված է ՀՀԿ խմբակցության նիստը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում