Նրան պետք է զրկել բոլոր կոչումներից. Ռոբերտ Աբաջյանի պապը՝ Մանվել Գրիգորյանի մասին


Նրան պետք է զրկել բոլոր կոչումներից. Ռոբերտ Աբաջյանի պապը՝ Մանվել Գրիգորյանի մասին
Հունիս 18 22:54 2018

Ապրիլյան պատերազմում զոհված, հետմահու Արցախի հերոսի կոչմանն արժանացած Ռոբերտ Աբաջյանի պապը կարծում է, որ վերջին աղմակահարույց բացահայտումներից հետո գեներալ Մանվել Գրիգորյանին պետք է զրկել բոլոր կոչումներից ու հանձնել ժողովրդի դատաստանին, հաղորդում է Armtimes.com-ը:

«Որովհետեւ նա մարդկային ոչ մի հատկանիշ չունի, մարդկային ոչ մի քայլ չի արել, նա իրեն դրել էր Աստծո տեղ երկրապահների մոտ, բայց ապացուցվեց, թե ինչ է իրենից ներկայացնում: Նրան մասսայական պետք է խոշտանգումների ենթարկել, որ ժողովուրդը գոնե կարողանա մի դանակ վերցնի, խփի, սիրտը հանգստանա: Ուրիշ բան չեմ կարող ասել: Ամենադաժան դատաստանը նույնիսկ նրա համար քիչ է: Պետք է ժողովուրդը խոշտանգի նրան եւ նրա բոլոր թիմակիցներին, ովքեր կողքին են եղել, ովքեր իմացել են, թե ինչ է կատարվում»,- զսպված վրդովմունքով ու հուզված ասաց Արցախի ամենաերիտասարդ հերոսի պապը՝ Գեւորգ Աբաջյանը:

«Այդ մարդու էությունը չեմ կարողանում պատկերացնել, թե ինչքան կարող է անաստված, անմարդկային լինել, որ իմանալով հանդերձ բանակի վիճակը, այդքան զենք-զինամթերք, այդքան տեխնիկա, այդքան սննդամթերք այդ օրերին պոկել, տարել-լցրել է իր պադվալները: Երեկվանից ես կոնտուզիա եմ ստանում ու չեմ կարողանում հարմար բացատրություն գտնել, թե ոնց կարող է մարդը, որ իրեն համարում է գեներալ, Արցախի հերոս, բանակի նկատմամբ այդքան վայրագ վերաբերմունք ունենա, հատկապես պատերազմական օրերին: Դպրոցական երեխեքի ուղարկածը, ոնց քո խիղճը չի տանջում... (չեմ կարողանում հանգիստ խոսեմ)... ոնց քո խիղճը չի տանջում, որ գռփում, տանում, լցնում ես, որ կերակրես քո գազաններին»,- ապշած է Գեւորգ Աբաջյանը:

Մանրամասները՝ այստեղ: