Ախուրյանցի աշակերտների ծնողները զինվորների համար ապառիկով էին սնունդ գնել. նրանք ցնցված են


Ախուրյանցի աշակերտների ծնողները զինվորների համար ապառիկով էին սնունդ գնել. նրանք ցնցված են
Հունիս 18 22:33 2018

Armtimes.com-ը գրում է.

Հայաստանյան հանրությունն արդեն տեւական ժամանակ է ուշքի չի գալիս Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախորդ օրը հրապարակած տեսանյութից, որտեղ երեւում էր, թե ինչպես է գեներալ Մանվել Գրիգորյանի ամառանոցը վերածվել զինապահեստի, ավտոպարկի ու գազանանոցի: Եվ, որ ամենացնցողն էր, ԱԱԾ աշխատակիցներն այնտեղ հայտնաբերել էին ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին զինվորների համար, որպես օգնություն ու նաեւ բարոյական աջակցություն, աշակերտների ուղարկած սննդամթերքի արկղերը, որտեղ նաեւ սրտառուչ նամակներն էին: Այդ ամենը հասցեատերերին չէին հասել:

 

Տեսանյութում երեւում էին նաեւ Շիրակի մարզի Ախուրյանի համայնքի N2 հինական դպրոցից ուղարկված ծանրոցները, որոնք հանգրվանել էին Մանվել Գրիգորյանի ամառանոցում՝ գազանների բաժին դառնալու համար: Դպրոցի տնօրեն Նարինե Մուշեղյանը մեզ հետ զրույցում ասաց, որ տեսանյութին ծանոթ է: Ավելին, Հատուկ քննչական ծառայության քննիչն իրեն արդեն հարցաքննել է:

 

- Իհարկե, տեսել եմ: Հուզվել եմ չափից դուրս, սրտի ցավ եմ ապրում: Ես չափից դուրս եմ վիրավորված, թե այս ինչքան զինվորը մեղք է, որ այս պարագայում երեխաներն այդպիսի օգնություն են ցուցաբերել ու հանկարծ տեղ չի հասել:

 

- Իսկ աշակերտներն իրենք տեղյա՞կ են ինչ է կատարվել, որեւէ արձագանք ունե՞ք:

 

- Ես արձագանքը այսպես գնահատեմ. նախ, այսօր եկել եմ աշխատանքի, ամբողջ մանկավարժական հանրույթը կանգնած էր, ասում էր՝ լացել ենք այդ պահին: Անհամբեր ինձ էին սպասում, որ ես մտնեի դպրոց, որովհետեւ ես նաեւ երեկոյան եղել եմ ոստիկանությունում, որտեղ ինձ հարցաքննել է ՀՔԾ քննիչը: Հետո աշակերտները, որոնք արդեն ավարտել են դպրոցը (մեր դպրոցը հիմնական է), եկել էին, հավաքվել էին դպրոցի բակում: Եկան մոտեցան ինձ, ասում են՝ ընկեր Մուշեղյան, դուք հիշո՞ւմ եք այդ օրը: Դե բնական է, երեխաներն այդ հարցը պետք է տային: Ասում եմ՝ ինչպես չեմ հիշում, երբ ես հուզված պատուհանից դուրս էի նայում, որպեսզի դուք իմ հուզմունքը չտեսնեիք: Ու անձամբ իմ ձեռագիրն է արկղերի վրա: Իրենք փաթեթավորում էին, ես գրում էի: Նույնիսկ իմ ուսուցիչները, ձեռագիրս ճանաչելով, իրիկունը ասել են՝ վայ մեր արկղերն են:

 

- Իսկ ինչպե՞ս կազմակերպվեց զինվորներին օգնություն ուղարկելու պրոցեսը, կնկարագրե՞ք:

Ավելին` այստեղ