«Ո՞նց, ո՞ւմ միջոցով է դա արկղերով հասել Մանվելի տուն»


«Ո՞նց, ո՞ւմ միջոցով է դա արկղերով հասել Մանվելի տուն»
Հունիս 18 16:36 2018

Բաբկեն Թունյանի գրառումը. «Լավ, եկեք սառը դատենք։ Էրեխեքի նամակներով փաթեթներն ու մյուսների ուղարկած օգնությունը զզվելի թեմա է, բայց գոնե մոտավորապես պարզ է, թե դրանք ոնց են հայտնվել Մանվելի տանը։ Ապրիլյանի օրերին օգնության մի զգալի մասը ԵԿՄ-ի միջոցով էր ուղարկվում, ու գեներալի «փայն էլ» երևի ուղևորվել է իր տուն։ Պարզ է, որ մենակ Մանվելը չի. էդ թեմայով լիքը մարդ կլինի խառնված, հո Մանվելը ինքը չի՞ բարձել էդ ամբողջը ու բերել իր պահեստներում շարել։

Բայց ինձ ավելի շատ հետաքրքրում է «Զինվորի բաժին» տուշոնկեքի հարցը։ Դա վաճառքի ենթակա ապրանք չի ու արտադրողից գնում է ուղիղ զինված ուժեր։ Ո՞նց, ո՞ւմ միջոցով է դա արկղերով հասել Մանվելի տուն։ Այ էս հարցն է ինձ հիմա ամենաշատ հետաքրքրում։

 

Ու հուսով եմ՝ պատկան մարմինները էդ հարցի լիարժեք պատասխանը կտան, կծիկը մինչև վերջ կքանդեն։ Անկախ նրանից, թե դրա հետևում կանգնածը ով կլինի ու ինչ վաստակ ունի»։