«Զինված խմբի» գործով Գառնիկ Մարգարյանն ու Ապարն ազատ արձակվեցին


«Զինված խմբի» գործով Գառնիկ Մարգարյանն ու Ապարն ազատ արձակվեցին
Հունիս 18 16:53 2018

«Զինված խմբի» գործով ավելի քան 2 տարի կալանքի տակ գտնվող Էդուարդ Ներսիսյանը՝ Ապարը, ու «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանն ազատ արձակվեցին դատարանի դահլիճից, հայտնում է News.am-ը։

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշի նստավայրում դատավոր Արմեն Բեկթաշյանն այսօր՝ հունիսի 18-ին կայացած դատական նիստում բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունն ու ամբաստանյալների խափանման միջոցը փոխեց: Նշենք, որ Գառնիկ Մարգարյանի համար երաշխավորել էին ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Ալիկ Սարգսյանն ու Ֆելիքս Ցոլակյանը: