5 րոպե առաջ եմ իջեցրել. Մանվել Գրիգորյանի կնոջ վարորդը հերքում է ինքնասպանության լուրը


5 րոպե առաջ եմ իջեցրել. Մանվել Գրիգորյանի կնոջ վարորդը հերքում է ինքնասպանության լուրը
Հունիս 18 16:25 2018

Զենք-զինամթերքի կասկածանքով երկու օր առաջ ձերբակալված ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը, այս պահին Երեւանում է, զբաղված է ամուսնու գործերով, գրում է armtimes.com-ը։

Այս մասին մեր զրույցում ասաց Ամիրյանի հեռախոսահամարին պատասխանած նրա վարորդը: «Ինչ-որ լսել եք, սուտ է, որովհետեւ հենց նոր եմ իրեն իջեցրել»,- ասաց նա:

Նշենք, որ որոշ լրատվամիջոցներ տեղեկություն էին հրապարակել այն մասին, թե Գրիգորյանի կինն ինքնասպանություն է գործել:

Տեղյակ է, ինչ են խոսում, բայց դա իրականությանը չի համապատասխանում. «Սուտ ա, տենց բան չկա, 5 րոպե առաջ եմ իրեն իջեցրել, իր հետ ամեն ինչ նորմալ է»,- ասաց վարորդը:

Նա ասաց, որ Նազիկ Ամիրյանն այժմ զբաղված է ամուսնու գործերով:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում