Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը ինքնասպանությո՞ւն է գործել. Hraparak.am


Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը ինքնասպանությո՞ւն է գործել. Hraparak.am
Հունիս 18 16:14 2018

Արդեն մի քանի ժամ է Hraparak.am-ին տեղեկություններ են հասել, որ ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի կինը՝ գնդապետ Նազիկ Ամիրյանը ինքնասպանության փորձ է կատարել: Լուրը ստանալուն պես զանգահարեցինք տիկին Նազիկի հեռախոսահամարին, սակայն պատասխանեց մեկ ուրիշ անձնավորություն, ասացինք, որ ուզում ենք խոսել տիկին Նազիկի հետ, սակայն կինը մեզ պատասխանեց, որ կես ժամից զանգենք։

Դրանից հետո մեր հեռախոսազանգերին այլեւս չպատասխանեցին։ Արշալույս գյուղի գյուղապետ Զարզանդ Գրիգորյանը, ով Մանվել Գրիգորյանի եղբորորդին է, բայց նրանք գրեթե թշնամական հարաբերություններ ունեն, մեզ հետ զրույցում ասաց, որ ինքն էլ է նման խոսակցություն լսել․«Ասում են, երկրորդ հարկից ընկել է, ոտքն է կոտրվել»,- ասաց Գրիգորյանը՝ հավելելով․«Բայց հաստատ չգիտեմ, ես էլ լսել եմ»։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում