Թոռան ծննդից վերադառնալիս 65-ամյա վարորդը 24-ով գլորվել է ձորը. նրա դին հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս


Թոռան ծննդից վերադառնալիս 65-ամյա վարորդը 24-ով գլորվել է ձորը. նրա դին հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս
Հունիս 18 15:46 2018

Այսօր՝ հունիսի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 08:00-ի սահմաններում Ոստիկանության Աբովյանի բաժին ահազանգ է ատացվել, որ Գառնի-Արտաշատ ավտոճանապարհի Գառնի ձորում ավտոմեքենա կա, որի կողքին էլ՝ տղամարդու դի, գրում է shamshyan.com -ը: 

Փրկարարները, ոստիկաններն ու քննիչները նշված ձորում հայտնաբերել են ГАЗ 24 մակնիշի 35 QX 605 համարանիշի ավտոմեքենան, իսկ ավտոմեքենայից դուրս հայտնաբերել են վարորդի՝ Արարատի մարզի Մասիսի գյուղի բնակիչ, 65-ամյա Արարատ Մանուկյանի դին: Փրկարարները ոստիկանների և քաղաքացիների օգնությամբ դին դուրս են բերել ձորից և օպերատիվորեն ժամանած Աբովյանի շտապօգնության բրիգադը դին տեղափոխել է Աբովյանի դիահերձարան:

Դեպքի վայրում հավաքվածները ասում էին, որ մահացածը հարազատների հետ մասնակցելիս է եղել թոռան ծննդին և տուն վերադառնալիս՝ հետընթաց կատարելու ժամանակ ավտոմեքենան հայտնվել է ձորում: