Որոշ խմբեր փորձում են վնասազերծել ինձ եւ վարչապետին. ԱԱԾ պետ


Որոշ խմբեր փորձում են վնասազերծել ինձ եւ վարչապետին. ԱԱԾ պետ
Հունիս 18 15:06 2018

Ստանում ենք ինֆորմացիա, որ որոշ խմբեր փորձում են ինձ վնասազերծել։ Այդ մասին այսօր՝ հունիսի 18–ին, լրագրողների հետ զրույցում ասել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։

«Չասենք մտավախություն, կարող են լինեն նման բաներ։ Անկեղծ ասած ստանում ենք ինֆորմացիա, որ որոշ խմբեր փորձում են ինձ վնասազերծել։ Բայց իրենց մոտ չի ստացվի։ Վարչապետի հետ կապված նույն վիճակն է, բայց վարչապետի պարագայում կարծում եմ, ոչ ոք չի համարձակվի նման վարկանիշ ունեցող վարչապետի նկատմամբ..»,– ասել է Վանեցյանը՝ նշելով, որ չի ասի՝ ում մասին է խոսքը։