Նոր բացահայտումներ լինելու են. ԱԱԾ տնօրեն


Նոր բացահայտումներ լինելու են. ԱԱԾ տնօրեն
Հունիս 18 14:36 2018

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ նոր սենսացիոն բացահայտումներ են լինելու։

«Սակայն նշեմ, որ ԱԱԾ–ն ռեպրեսիվ մարմին չէ, ռեպրեսիաներով ԱԱԾ–ն չի զբաղվում, եւ ես դա թույլ չեմ տա, որ երբեւէ զբաղվի»,- ասաց նա՝ նշելով, որ եթե չլինեին Էջմիածնի դեպքերը, իրենք օպերատիվ գործողություններ իրականացնելու էին, քանի որ ինֆորմացիա ունեին։

Նա նաեւ նշեց, որ այլ անձանց, այլ բարձրաստիճան զինվորականների տներում ստուգումներ չեն լինելու, քանի դեռ չկան ստույգ փաստեր եւ տվյալներ։ «Եթե առկա լինեն անհրաժետ փաստերը, ապա կլինեն դա բարձրաստիճան պաշտոնյաներ կամ շարքային քաղաքացիներ՝ կարժանանան նույն վերաբերմունքին։ Մենք երբեւիցե չենք գնում որեւէ տեղ առանց օպերատիվ տվյալների, որոնց իսկությունը մեզ մոտ կասկած է հարուցում։ Մենք նախօրոք ենք ճշտում ամեն ինչը, եւ եթե ԱԱԾ–ն սկսում է գործել՝ նշանակում է այդ գործը ունենալու է միանշանակ դատական վախճան։ Մենք հենց այնպես գործողություն չենք իրականացնում»,– ասաց Վանեցյանը։  

Անդրադառնալով Մանվել Գրիգորյանի գործին՝ Վանեցյանը նշեց, որ եղել է պլանավորված աշխատանք, որն իր ավարտին հասցվեց վերջին երկու օրը. «Ունեինք ինֆորմացիա, որ Մանվել Գրիգորյանն ու Արթուր Ասատրյանի միջեւ լարված իրավիճակ է, եւ երկուսի մոտ էլ զենք կար, եւ այդ զենքը մի օր կրակելու է»։