ԱԱԾ-ն հրապարակել է, թե Մանվել Գրիգորյանին պատկանող տարբեր շինություններից որքան ռազմամթերք է հայտնաբերվել


ԱԱԾ-ն հրապարակել է, թե Մանվել Գրիգորյանին պատկանող տարբեր շինություններից որքան ռազմամթերք է հայտնաբերվել
Հունիս 17 22:34 2018

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը մանրամասներ է հայտնում Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանի ձերբակալության  և նրան պատկանող տարբեր շինություններից հայտնաբերված ռազմամթերքի ծավալների մասին:

 ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի տրամադրած հաղորդագրության մեջ նշվում է.

«Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները հանցավորության դեմ պայքարին ուղղված գործառույթների իրականացման շրջանակներում ՀՀ Քրօրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով ս.թհունիսի 16-ին խուզարկություն է իրականացրել ՀՀ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա փողոցում գտնվող գեներալ Մանվել Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող հանգստյան գոտումինչպես նաև Էջմիածին քաղաքի Ալավերդյան փողոցի տուն 46 հասցեում տեղակայված վերջինիս պատկանող առանձնատանը:

Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտին վերածվել էր զինապահեստիռետրո և ժամանակակից տասնյակ ավտոմեքենաների ավտոպարկիԱկնալճի ամառանոցը գեներալի համար ծառայել է նաև «զինվորի բաժին» նշագրումով սննդիհիգիենիկ պարագաներիդեղորայքիզինվորական հանդերձանքի պահեստարանիԶինվորներին հասցեագրված արկղերին կից նամակներից ակնհայտ էրոր արկղերի պարունակությունը դեռևս 2016-ին ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ուղարկված օգնությունն էր առաջնագծի զինվորներին:

Զինվորական շապիկներգուլպաներդեղորայքբինտերվիրակապեր դեղահաբեր… թե ինչու էր այս ամենը հայտնվել Արցախի հերոսի Ակնալճի հանգստյան գոտումկպարզի Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունը՝ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածիերկրորդ մասով հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակներումՀանրապետության տասնյակ մանկապարտեզներիցդպրոցներիցհամայնքներից զինվորներին ուղարկված սնունդը՝ խտացրած կաթմակարոնեղենտոմատի մածուկպահածոյացված միս և բանջարեղենանգամ հիգիենայի պարագաներզուգարանի թուղթնույնպես պահեստավորված էին հանգստյան գոտու պահեստներումԽուզարկությամբ հայտնաբերվեցին նաև պաշտպանության նախարարությանը մատակարարված «զինվորի համար» հատուկ գրությամբ մթերքներորոնք ենթակա չեն վաճառքի կամ այլ կարիքների համար օգտագործման:

Ուշագրավ է նաև Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքում հայտնաբերված և առգրավված ռազմամթերքըԱրշալույս գյուղի հանգստյան տուն 28 հասցեից խուզարկության ընթացքում առգրավվել է 18 հատ ՊԳ-7 տեսակի հակատանկային ականանետ, 20 հատ Ֆ-1 տեսակի նռնակ, 21.589 հատ տարբեր տրամաչափի փամփուշտտրոտիլ տեսակի պայթուցիկ նյութի 12 հատ 400-գրամանոց պայթաղյուս, 27 հատ ԿԴ տեսակի պայթուցիչ, 2 հատ գնդացրի փող և մի շարք այլ ռազմամթերքԷջմիածին քաղաքի Ալավերդյան փողոցի տուն 46 հասցեում տեղակայված Մանվել Գրիգորյանին պատկանող առանձնատնից առգրավվել է 79 հրացան՝ գործարանային համարներով, 39 ատրճանակ՝ գործարանային համարներովթվով 12.300 տարբեր տրամաչափի փամփուշտԱռանձնատանը հայտնաբերվեցին նաև տասնյակ սեփականության վկայականներ:

Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան տանը հայտնաբերվեց նաև թվով երեք ավտոպարկորտեղ առկա էին ժամանակակից թանկարժեք ավտոմեքենաների հավաքածուռետրո ավտոմեքենաներիմոտոցիկլետների և ձնագնացների հավաքածուՈւշագրավ էր նաև այնոր հայտնաբերվեց նաև ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին պաշտպանության բանակի համար նախատեսված ամենագնացների շարքշտապօգնության մեքենաԴրանք պաշտպանության բանակին էին նվիրաբերել Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչներըորոնք Մ.Գրիգորյանը ձևակերպել է իր բարեկամների անուններով և տեղափոխել իր սեփական ավտոպարկ:

ԱԺ պատգամավորը հանգստյան տանը ունի նաև սեփական կենդանաբանական այգիորտեղ պահվում են վագրարջերջայլամներկա ձիարշավարանՍտացված տվյալների հիման վրա պարզ դարձավոր ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից զինվորների համար նախատեսված սնունդը Մանվել Գրիգորյանն օգտագործել է սեփական կենդանաբանական այգու կենդանիներին կերակրելու նպատակով:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում էԸնթացքի և արդյունքների մասին կհրապարակվեն հավելյալ տեղեկություններ:

ԾանուցումԵնթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:



loading...