Արգենտինացի երկրպագուները Մեսսիի համար գումար են հավաքում Մոսկվայի կենտրոնում


Արգենտինացի երկրպագուները Մեսսիի համար գումար են հավաքում Մոսկվայի կենտրոնում
Հունիս 17 15:14 2018

Արգենտինացի երկրպագուները Մոսկվայի կենտրոնում գումար հավաքելու սրամիտ տարբերակ են գտել:

 

Երկու երկրպագու պիցցայի` «Հանգանակութուն Մեսսիի համար, որ նա գոլ խփի» գրությամբ տուփով նստել են Մոսկվայի կենտրոնական փողոցներից մեկում:

 

Մի քանի րոպեի ընթացքում երկրպագուները նվազագույնը 500 ռուբլի էին հավաքել;

 

Հիշեցնենք` Արգենտինայի հավաքականը ձախողել է ԱԱ-2018-ի առաջին խաղը` Մոսկվայում ոչ-ոքի խաղալով Իսլանդիայի հետ (1:

 

1), իսկ Մեսսին 11 հարված է կատարել դարպասին, սակայն այդպես էլ չի գրավել իսլանդացիների դարպասը` ընդ որում վրիպելով նաև 11-մետրանոցից: