Կարեն Գրիգորյանը շարունակելու է կատարել Էջմիածնի քաղաքապետի լիազորությունները. ավարտվել է մարզպետի և քաղաքապետի հանդիպումը


Կարեն Գրիգորյանը շարունակելու է կատարել Էջմիածնի քաղաքապետի լիազորությունները. ավարտվել է մարզպետի և քաղաքապետի հանդիպումը
Հունիս 17 14:26 2018

Քիչ առաջ ավարտվել է Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանի և Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի փակ հանդիպումը, Կարեն Գրիգորյանի հրաժարականը պահանջողներից որևէ մեկը հանդիպմանը չի մասնակցել:

Մարզպետ Գագիկ Միրիջանյանը տեղեկացրեց, որ Կարեն Գրիգորյանի կողմնակիցները Էջմիածնում կդադարեցնեն նստացույցը, հացադուլը: Մարզպետն ասաց, որ բաց է քննարկումների համար նաև Կարեն Գրիգորյանի հրաժարականի պահանջողների հետ:

«Մենք հորդորում ենք պահպանել հասարակական կարգը ` հարգելով բոլորի սահմանադրական իրավունքը: Պատրաստ ենք լսել բոլոր կողմերին, հասկանալ, տալ լուծում: Մարզպետի ֆունկցիաների մեջ չի մտնում փողոց բացելը, ցույցերին մասնակցելը: Թեկուզ եթե մեկ բնակիչ ունի խնդիրներ՝ ես պատրաստ եմ նրան ընդունել»,- ընդգծեց նա:

Մարզպետը և Կարեն Գրիգորյանը համատեղ հայտնեցին, որ վերջինս շարունակելու է կատարել քաղաքապետի լիազորությունները: