Ազատ ոճայինները 1 ոսկե և 2 բրոնզե մեդալ են նվաճել դպրոցականների ԵԱ-ում


Ազատ ոճայինները 1 ոսկե և 2 բրոնզե մեդալ են նվաճել դպրոցականների ԵԱ-ում
Հունիս 17 13:20 2018

Հունգարիայի Դյոռ քաղաքում մեկնարկել է ըմբշամարտի Եվրոպայի դպրոցականների առաջնությունը։

 

Հայ ազատ ոճային ըմբիշներին հաջողվել է 3 մեդալ նվաճել, հայտնում է ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

 

48 կգ քաշային Եվրոպայի դպրոցականների առաջնության հաղթող է դարձել Մուշեղ Մկրտչյանը։ Նա եզրափակչում 4:

 

1 հաշվով առավելության է հասել թուրք Մետին Կարաբեյիկի նկատմամբ։

 

Բրոնզե մեդալներ են նվաճել մինչեւ 44 կգ քաշային կարգի Վարդան Ամիրխանյանը և Դավիթ Մարգարյանը (62 կգ)։ Նրանք հաղթել են համապատասխանաբար Ադրբեջանի և Իսրայելի ներկայացուցիչներին։

 

Այսօր պայքարի մեջ են մտել հունահռոմեական ոճի ըմբիշները։