Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի պաշտոնական կայքը հայտնել է Ելիզավետա II-ի մահվան մասին (լուսանկար)

Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի պաշտոնական կայքը հայտնել է Ելիզավետա II-ի մահվան մասին (լուսանկար)
Հունվար 11 16:48 2017

Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի պաշտոնական կայքը հայտնել է Ելիզավետա II թագուհու մահվան մասին: Չնայած հրապարակումը կայքից հեռացվել է, պաշտոնապես չի հաստատվել այդ լուրը: Սոցցանցի օգտատերերը հասցրել են պահպանել այդ հաղորդագրությունը: Պաշտոնական տեքստում ասվել է, որ արքայազն Չառլզը հայտնում է իր մոր մահվան մասին: «Թագուհի Ելիզավետա II-ը մահացել է առավոտյան քնի մեջ Սանդրինգեմի պալատում»,-ասվում է տեքստում:Ֆեյք էջը որը տարածել էր այդ լուրը հետևյալ հեշթեգով  #mediablackout BBC  - ի լրագրողները կապվել են լուսանկարը տարածած օգտատիրոջ հետ և վերջինս ասել է , որ ոչ մի պաշտոնական աղբյուր չունի և պարզապես լուսանկարը վերցրել է իր կնոջ ֆեյսբուքյան էջից։