Թուրքիան 2019 թվականին սեփական գիտական կայանն է ստեղծելու Անտարկտիկայում


Թուրքիան 2019 թվականին սեփական գիտական կայանն է ստեղծելու Անտարկտիկայում
Հունիս 17 12:04 2018

Թուրքիան նախատեսում է 2019 թվականին սեփական գիտական բազան ստեղծել Անտարկտիկայում։ Այս մասին երկրի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը հաղորդել է իր Twitter-ում։

 

«2019 թվականին մենք գիտական բազա ենք ստեղծելու, որի շնորհիվ Թուրքիան համալրելու է Անտարկտիկայում գիտական բևեռային կայաններ ունեցող երեսուն երկրների շարքը»,– նշել է պարոն Էրդողանը։

 

Թուրքիան մասնակցել է Անտարկտիկայի մասին պայմանագրի ստորագրմանը 1959 թվականին։ Այս փաստաթղթի համաձայն՝ աշխարհամասում թույլատրվում է միայն գիտական գործունեությունը։ Այժմ պայմանագրի մասնակից երկրների թիվն  ավելի քան 50  է հասնում։



loading...