Անջելինա Ջոլին այցելել է Մոսուլում գտնվող մզկիթը, որտեղ ԻՊ-ը հայտարարել էր «խալիֆայություն» ստեղծելու մասին


Անջելինա Ջոլին այցելել է Մոսուլում գտնվող մզկիթը, որտեղ ԻՊ-ը հայտարարել էր «խալիֆայություն» ստեղծելու մասին
Հունիս 17 10:52 2018

ՄԱԿ-ի փախստականների հարցերով զբաղվող գործակալության հատուկ դեսպան և հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին շաբաթ այցելել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններից ազատագրված իրաքյան Մոսուլ քաղաք:

 

Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով իրաքյան հեռուստաընկերությանը, դերասանուհին իր այցելության շրջանակներում եղել է ռազմական գործողություններից առավել տուժած շրջաններում: Ջոլին եղել է նաև ան-Նուրի մզկիթի ավերակներում, որտեղ ԻՊ-ի պարագլուխը 2014 թվականին «խալիֆայություն» հռչակելու մասին հայտարարություն էր արել:

 

Հնագույն վանական համալիրի համար իրաքցի զինվորականների և իսլամիստ գրոհայինների միջև զինված պայքար էր ընթանում 2017-ի ամռանը: 

 

Իրաքյան աղբյուրի տեղեկացմամբ՝ Ջոլիի այցի նպատակը հումանիտար օգնության տրամադրումն ու Իրաքի մեծությամբ երկրորդ քաղաքի ավերածությունների մասշտաբներին ծանոթանալն էր: