Grand Chess Tour. Լևոն Արոնյանը զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը


Grand Chess Tour. Լևոն Արոնյանը զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը
Հունիս 16 23:26 2018

Բելգիայում ավարտվեց Grand Chess Tour-2018 մրցաշարի առաջին փուլը: Այսօր կայացան կայծակնային շախմատի 2-րդ շրջանի 9 տուրերի պարտիաները:

 

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Շաքրիյար Մամեդյարովի, Ուեսլի Սոյի, Սերգեյ Կարյակինի, Վիշվանաթան Անանդի հետ: Մեր շախմատիստը պարտվեց Հիկարու Նակամուրային, Մաքսիմ Վաշիե-Լագրավին և Ֆաբիանո Կարուանային և հաղթանակ տոնեց Ալեքսանդր Գրիշչուկի և Անիշ Գիրիի հետ պարտիաներում:

 

Այսպիսով, ընդհանուր մրցաշարում Արոնյանը վաստակեց 20.5 միավորով և զբաղեցրեց 5–րդ տեղը: Հայկական շախմատի առաջատարը պարգևատրվեց 12.5 հազար դոլարով: 

 

Մրցաշարի հաղթող դարձավ ԱՄՆ-ն ներկայացող Ուեսլի Սոն` 22 միավորով: