Հայտնի է Արգենտինա-Իսլանդիա խաղի լավագույն ֆուտբոլիստը


Հայտնի է Արգենտինա-Իսլանդիա խաղի լավագույն ֆուտբոլիստը
Հունիս 16 16:05 2018

ԱԱ-2018-ի D խմբի առաջին խաղում մրցեցին Արգենտինան ու Իսլանդիան: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով:

Խաղի 64-րդ րոպեին Արգենտինայի հավաքականը 11 մետրանոց հարվածի իրավունք ստացավ: Գնդակին մոտեցավ Լեո Մեսսին, ում հարվածից հետո իսլանդացիների դարպասապահ Հալդորսոնը հետ մղեց գնդակը:

Հենց Հանես Տոր Հալդորսոնն էլ ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ: