Ադրբեջանի քաղաքացիները Լիտվայում ծեծի են ենթարկել ամերիկացի զինվորին


Ադրբեջանի քաղաքացիները Լիտվայում ծեծի են ենթարկել ամերիկացի զինվորին
Հունիս 16 19:53 2018

Ադրբեջանի երկու քաղաքացի Լիտվայի Կաունաս քաղաքում ծեծի են ենթարկել ամերիկացի զինվորին: Այս մասին հայտնում է թուրքական TimeTurk լրատվամիջոցը:

Քաղաքի ոստիկանության տեղեկություններով՝ երեկոյան ժամերին վիճաբանություն է սկսվել ադրբեջանցիների ու ամերիկացու միջև, ով այդ պահին զինվորական համազգեստ կրելիս չի եղել:

Ամերիկացին, ով վնասվածքներ է ստացել, տեղափոխվել է հիվանդանոց, իսկ նրան վնասվածք հասցրած ադրբեջանցին ձերբակալվել է: Կռվի պատճառների մասին որևէ տեղեկություն չի հաղորդվում:

Նշվում է, որ ԱՄՆ քաղաքացին մասնակցում էր Saber Strike-2018 լայնամասշտաբ զորավարժություններին: