Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. կան վիրավորներ


Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. կան վիրավորներ
Հունիս 16 16:33 2018

Այսօր՝ հունիսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ, 48-ամյա Բաբկեն Ե.-ն Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 141-րդ կմ հատվածում իր վարած Mercedes մակնիշի 35 PA 357 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 60 մետր գլորվելով՝ հայտնվել ձորակում, գրում է shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով վարորդ Բաբկեն Ե.-ն, ուղևորներ, վարորդի համագյուղացիներ, 22-ամյա Կ. Մ.-ն, 24-ամյա Մ. Ե.-ն, 26-ամյա Ռ. Հ.-ն, և 24-ամյա Ռ. Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն: