3-ամյա երեխայի ատամը խցանվել է բրոնխներում


3-ամյա երեխայի ատամը խցանվել է բրոնխներում
Հունիս 16 15:22 2018

Ուլյանովսկի մանկական հիվանդանոցի բժիշկներն արտասովոր դեպքի են հանդիպել։ Նրանք երեխայի բրոնխներից ատամ են հանել։ 3-ամյա աղջիկը հիվանդանոց է տեղափոխվել դժվարաշնչությամբ ու շնչահեղձությամբ։ Նման վիճակում նա հայտնվել է քաղաքի ատամնաբուժարաններից մեկում ատամը հեռացնելուց հետո։

Բուժզննությունը ցույց է տվել, որ երեխայի բրոնխներում օտար մարմին կա։ Վիրահատությունից հետո պարզվել է, որ դա ատամ էր։ Վիրահատությունը, բարեբախտաբար, հեշտ է անցել՝ առանց բարդությունների, հաջորդ օրը փոքրիկը դուրս է գրվել։

Աղբյուր՝ Բուժ ինֆո