Պայթյուն եւ հրդեհ Վանաձորի դեղատներից մեկում


Պայթյուն եւ հրդեհ Վանաձորի դեղատներից մեկում
Հունիս 16 10:50 2018

Վանաձորում գործող դեղատներից մեկում այս գիշեր հրդեհ է բռնկվել:

Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հրդեհը բռնկվել է ժամը 04:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ և Հալաբյան փողոցների խաչմերուկում գտնվող դեղատանը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:50-ին, մարվել՝ 05:20-ին: Այրվել է դեղատան պահեստային սենյակը՝ (մոտ 12 քմ), մոտ 300 հատ մանկական տակդիր և մասամբ գույքը (2 աթոռ, 1 սեղան), կոտրվել են դեղատան պատուհանների ապակիները: