Աշխարհի առաջնություն․ գրանցված արդյունքներն ու այսօրվա սպասումները


Աշխարհի առաջնություն․ գրանցված արդյունքներն ու այսօրվա սպասումները
Հունիս 16 10:40 2018

Ռուսաստանում մեկնարկել է մարզական աշխարհի գլխավոր իրադարձություններից մեկը՝ Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, եւ երկու խմբերում արդեն տեղի ունեցան առաջին հանդիպումները։ Այսպիսով, առաջնության երրորդ օրվա դրությամբ՝ մրցաշարային աղյուսակն այսպիսի տեսք ունի։

A խմբում, որտեղ ընդգրկված են Ռուսաստանի, Ուրուգվայի, Եգիպտոսի եւ Սաուդյան Արաբիայի հավաքականները, Ռուսաստանը, 5։0 հաշվով ջախջախելով Սաուդյան Արաբիային, ունի 3 միավոր։ Նույնքան միավոր ունի նաեւ Ուրուգվայի հավաքականը՝ Եգիպտոսի նկատմամբ հաղթանակ տոնելուց հետո։

B խմբում, որտեղ ընդգրկված են Իսպանիայի, Պորտուգալիայի, Իրանի եւ Մարոկկոյի հավաքականները, առաջատարն առայժմ Իրանի հավաքականն է, ով ունի 3 միավոր՝ Մարոկկոյի նկատմամբ հաղթանակից հետո։ Պորտուգալիա-Իսպանիա հանդիպումը ավարտվել է ոչ ոքի, թիմերը մեկական միավոր ունի։

Այսօր՝ հունիսի 16-ին, սպասվում են C եւ D խմբերի հավաքականների հանդիպումները։ C խմբում կհանդիպեն  Ֆրանսիան ու Ավստրալիան եւ Պերուն ու Դանիան։ Առաջին խաղում ֆավորիտները ֆրանսիացիներն են, երկրորդում՝ Դանիացիները։

D խմբում այսօր կմրցեն Արգենտինան եւ Իսլանդիան, որտեղ ֆավորիտը, բնականաբար, Արգենտինան է, եւ Խորվաթիան ու Նիգերիան։ Բուքմեյքերներն այս խաղում ավելի հավանական են համարում Խորվաթիայի հաղթանակը։

 



loading...