Ռուսաստանի շուկան ունի Հայաստանի մրգի եւ բանջարեղենի կարիքը․ Փաշինյան


Ռուսաստանի շուկան ունի Հայաստանի մրգի եւ բանջարեղենի կարիքը․ Փաշինյան
Հունիս 15 11:37 2018

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձանագրեց, որ կառավարությունն ու առընթեր մարմինները պետք է լուրջ աշխատեն, որպեսզի Հայաստանը կարողանա մրգի ու բանջարեղենի արտահանման ողջ պոտենցիալը լիարժեք օգտագործել: Նա նշեց, որ ՌԴ այցի արդյունքներով  կարելի է փաստել, որ Ռուսաստանը Հայաստանի  մրգի եւ բանջարեղենի կարիքն ունի։

«Ռուսաստանի շուկան դրա կարիքը ունի, եւ ՌԴ–ում հույս ունեն, որ մենք լիարժեք կկարողանանք ապահովել մրգի եւ բանջարեղենի մատակարարումը։ Հույս ունեմ, որ  օրենսդրությունում եւ Սննդի անվտանգության տեսչությունում կատարվող որոշ կառուցվածքային փոփոխություններ որեւէ նեգատիվ ազդեցություն չեն ունենա այդ գործընթացի վրա»,– նշեց վարչապետը։