Պուտինը ծանոթացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին


Պուտինը ծանոթացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին
Հունիս 14 23:09 2018

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ծանոթացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, այս մասին քիչ առաջ Facebook-յան ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա ասաց, որ ՌԴ նախագահ Պուտինը փոքրիկ ընդունելություն էր կազմակերպել ԱՊՀ երկրների ղեկավարների մասնակցությամբ: 

«Այդ շրջանակում Վլադիմիր Պուտինն ինձ ծանոթացրեց Իլհամ Ալիևի հետ: Տեղի ունեցավ, այսպես ասած, ծանոթության արարողություն: Որևէ զրույց, որևէ թեմա չի քննարկվել», - ասաց ՀՀ վարչապետը: