ՀՀԿ-ն` «Երևան» հիմնադրամում ԱԱԾ-ի գործողությունները, առնվազն ձևի առումով,դիտարկում է ոչ համաչափ.Շարմազանով


ՀՀԿ-ն` «Երևան» հիմնադրամում ԱԱԾ-ի գործողությունները, առնվազն ձևի առումով,դիտարկում է ոչ համաչափ.Շարմազանով
Հունիս 14 22:41 2018
 
ՀՀԿ-ն` «Երևան» հիմնադրամում ԱԱԾ-ի գործողությունները, առնվազն ձևի առումով,դիտարկում է ոչ համաչափ, Armday.am-ի փոխանցմամբ՝ ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասաց Շարմազանովը:
 
 
«Մտահոգություն ենք հայտնում այդ գործողություններում հնարավոր քաղաքական շարժառիթների վերաբերյալ և չենք բացառում դրանց հավանականությունը: Որպես քաղաքական ուժ՝ բացարձակապես օրինականության կողմնակից ենք և ուշի ուշով հետևում ենք գործընթացին: Սա 37 թիվը չէ. չեմ կարծում, որ եթե հրավիրեին պաշտոնյաներին կամ փաստաթղթեր խնդրեին, առանց դիմակներով ներխուժման չկարողանային մեր հարգարժան գործընկներն այս ամենը ստանալ: Ամեն ինչ պետք է լինի իրավունքի սահմաններում, բայց ձևը համաչափ չէ»,- ասել է ՀՀԿ խոսնակը: