Զոհրաբ Մնացականյանը Բրյուսելում հանդիպում կունենա Ֆեդերիկա Մոգերինիի հետ

Զոհրաբ Մնացականյանը Բրյուսելում հանդիպում կունենա Ֆեդերիկա Մոգերինիի հետ
Հունիս 14 21:07 2018

ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հունիսի 20-ից 21-ը  աշխատանքային այց կկատարի Բրյուսել: Ինչպես  տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից,  ՀՀ ԱԳ նախարարը մասնակցելու է ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի առաջին նիստին, որը կնախագահի Եվրոպական Միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին:

Նախատեսված է նաև ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵՄ Բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հետ։

loading...