Աշխարհի 21-րդ առաջնության բացման արարողություն (ուղիղ)


Աշխարհի 21-րդ առաջնության բացման արարողություն (ուղիղ)
Հունիս 14 19:03 2018

Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում այսօր` հունիսի 14-ին, պաշտոնապես տրվեց ֆուտբոլի աշխարհի 21-րդ առաջնության մեկնարկը:

Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և այլ պետությունների ղեկավարներ: Հարկ է նշել, որ Ավստրալիայի ու Մեծ Բրիտանիայի ղեկավարները բոյկոտել են առաջնությունը` չներկայանալով բացման արարողությանը:

Ads by Digisales

 

Ռուսաստանում առաջին անգամ անցկացվող աշխարհի առաջնության պաշտոնական երգը կատարել են Ուիլ Սմիթն ու Նիկի Ջեմը, ինչպես նաև ալբանացի երգչուհի Էրա Իստրեֆին և ամերիկացի երաժիշտ Դիպլոն:

Ռուս հայտնի օպերային երգչուհի Աիդա Գարիֆուլինայի հետ զուգերգով է հանդես եկել նաև բրիտանացի երգիչ Ռոբի Ուիլյամսը: Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել է նաև Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոնալդոն:

Աշխարհի 2018 թվականի առաջնության մեկնարկային խաղում «Լուժնիկի» մարզադաշտում միմյանց հետ կմրցեն Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի հավաքականները:

 

Մունդիալ-2018-ի խորհրդանիշը «ЗАБИВАКА»-ն է: Այն ընտրվել է FIFA.com-ում անցկացված հարցման շնորհիվ:

 

Իսկ աշխարհի չեմպիոնի կոչման համար, հիշեցնենք, ընդհանուր առմամբ 32 երկրի հավաքական կպայքարի: Այդ հավաքականները բաժանվել են 8 խմբի` յուրաքանչյուրում 4-ական թիմ: Խմբային փուլից հետո յուրաքանչյուր խմբից 2-ական թիմ դուրս կգա 1/8 եզրափակիչ: Եզրափակիչ խաղը կկայանա հուլիսի 15-ին:

Ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնության հանդիպումները կկայանան Ռուսաստանի 11 քաղաներում` Մոսկվայում, Սանկտ-Պետերբուրգում, Կալինինգրադում, Եկատերինբուրգում, Սոչիում, Դոնի Ռոստովում, Նիժնի Նովգորոդում, Վոլգոգրադում, Սամարայում, Կազանում և Սարանսկում:

Նշենք նաև, որ ամենաշատը Աշխարհի առաջնության գավաթը նվաճել է Բրազիլիայի հավաքականը` տիտղոսին տիրանալով 5 անգամ: 

 

ՈՒՂԻՂ ՀԵՌԱՐՁԱԿՈՒՄԸ  ԱՅՍՏԵՂ