Հակառակորդի զորքերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով մի կողմից մյուս կողմ են տեղաշարժվում․ Դավիթ Բաբայան


Հակառակորդի զորքերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով մի կողմից մյուս կողմ են տեղաշարժվում․ Դավիթ Բաբայան
Հունիս 14 17:42 2018

Ադրբեջանական զորքերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով մի կողմից մյուս կողմ են տեղաշարժվում։ Այս մասին Factor․am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը և հավելեց, որ ադրբեջանական կողմը ետ չի տանում իր զորքն ու զինտեխնիկան, և նրանք շարունակում են տեղակայված մնալ սահմանին զուգահեռ։ 

Դավիթ Բաբայանը նշեց, որ սահմանի որոշ հատվածներում՝  լեռնային հատվածներում, կուտակումներ այդքան շատ չեն նկատվում, փոխարենն ադրբեջանական զինտեխնիկան և մարդկային ռեսուրսն ավելի շատ տեղակայված է սահմանի արևելյան հատվածում: «Ամեն ինչ էլ հնարավոր է։ Արցախի բանակը բերված է համապատասխան բարձր պատրաստվածության»,- ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակը։ Նա նաև նկատեց, որ  արցախյան կողմը սահմանային իրավիճակում հակառակորդի կողմից ձեռնարկված գործողությունների մասին տեղյակ են պահել համանախագահներին և հույս հայտնեց, որ Երևանից մեկնած Մինսկի խմբի համանախագահները չեն շրջանցի այս  հարցը։ 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում