Հիվանդանոց տեղափոխված կինը հայտնել է, որ վնասվածքները ստացել է քննչական բաժնում տեղի ունեցած վեճի ժամանակ


Հիվանդանոց տեղափոխված կինը հայտնել է, որ վնասվածքները ստացել է քննչական բաժնում տեղի ունեցած վեճի ժամանակ
Հունիս 14 16:23 2018

«Աստղիկ» բժշկական կենտրոնից հունիսի 12-ին ահազանգ է ստացվել ոստիկանության Մալաթիայի բաժին, որ «կրծքավանդակի ու մեջքի վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Արմավիրի մարզի բնակչուհին 69-ամյա Թամարա Խ.-ն է։ Վերջինս իրավապահներին հայտնել է, որ վնասվածքները ստացել է 1 օր առաջ ոստիկանության Վաղարշապատի բաժնի վարչաան շենքում։

Աղբյուրի տեղեկություններով՝ պարզվել է, որ նա վնասվածքները ստացել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։

Նույն վարչական շենքում է գտնվում եւ Վաղարշապատի ոստիկանությունը, եւ Վաղարշապատի քննչական բաժինը։