Արտակարգ դեպք Մոսկվա-Երեւան չվերթի օդանավում. ՌԴ քաղաքացիները ծեծել են իրար


Արտակարգ դեպք Մոսկվա-Երեւան չվերթի օդանավում. ՌԴ քաղաքացիները ծեծել են իրար
Հունիս 14 16:03 2018

Հունիսի 14-ին` ժամը 03.40-ին, «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության «Բարս» կայանից ահազանգ է ստացվել, որ Մոսկվա-Երեւան չվերթի օդանավի մեջ անկարգ ուղեւոր կա:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նշված չվերթի ուղեւորներ ՌԴ քաղաքացիներ 1982 թ. ծնված Անտոն Ն.-ն, 1987 թ. ծնված Ալեքսեյ Ի.-ն եւ 1967 թ. ծնված Ալեքսանդր Ֆ.-ն, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, ինքնաթիռի սրահում վիճաբանել են միմյանց հետ, տվել են փոխադարձ խուլիգանական հայհոյանքներ եւ ծեծել միմյանց:

Նշված անձինք ժամը 05.20-ին բերման են ենթարկվել «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին:

Հանգամանքները պարզվում են:

Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Կատարվում է հետաքննություն: