Երեւանում թալանել են հայտնի ՍՊԸ-ներից մեկի տնօրենի տունը. գողոնը կազմում է մի քանի միլիոն դրամ

Երեւանում թալանել են հայտնի ՍՊԸ-ներից մեկի տնօրենի տունը. գողոնը կազմում է մի քանի միլիոն դրամ
Հունիս 14 11:10 2018

Երեւանում հունիսի 12-ին բնակարանային գողություն է տեղի ունեցել. Արաբկիր վարչական շրջանի բնակիչ 38-ամյա Աշոտ Հ.-ն դիմել է ոստիկանության Արաբկիրի բաժին եւ հայտնել, որ նույն օրը, ժամը 13։30-ից մինչեւ 22։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են իր բնակարանի դռան փականը, ապօրինի ներս մտել այնտեղ, որտեղ տակնուվրա են արել տունն ու հափշտակել են 500 հազար դրամ եւ ոսկյա ու արծաթյա զարդեր։

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, Աշոտ Հ.-ն աշխատում է Երեւանում գործող հայտնի ՍՊԸ-ներից մեկի տնօրեն։ Արաբկիրի ոստիկաններն ու քննիչները իրականացնում են քննչական գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողներին եւ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ Աղբյուրի տեղեկություններով՝ գողացված ոսկյա ու արծաթյա զարդերի թիվը հասնում է մոտ 2 միլիոնի։