Չարակամներն ու չարացածները միշտ կան, բայց թռիչքի մեջ եղողը ժամանակ չի ունենա չարությունները «տեսնելու»

Չարակամներն ու չարացածները միշտ կան, բայց թռիչքի մեջ եղողը ժամանակ չի ունենա չարությունները «տեսնելու»
Հունիս 14 00:50 2018

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն ինստագրամի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որին կիղց գրել է․ «Եթե մարդ թռիչք ունի, ոչ ոք նրանից դա չի կարող խլել։ Որքան մարդու տեսակը, նկարագիրն ամուր են, այդքան բարձր ու անհասանելի է նրա ճախրանքը։ Չարակամներն ու չարացածները միշտ կան, բայց թռիչքի մեջ եղողը ժամանակ չի ունենա չարությունները «տեսնելու» կամ մարմին տալու դրանց։ Ասածս սա է. կյանքն անհավանական կարճ է, ու անիմաստ է չսիրողների, կամ նույնիսկ չճանաչողների վրա չարանալը))) Ամեն մարդ իր ուղին, իր գործն ու իր կյանքն ունի։ Ծանրություններ ու խնդիրներ յուրաքանչյուրիս կյանքում կան, բայց թևեր տալիս է կամքն ու հենց այն, ինչ կոչում ենք ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ՝ այդ ծանրություններով հանդերձ։ Անհատի թռիչքը դժվար ու ծանր ընտրություն է, բայց այդ «Թռիչքի» վայելքին ոչինչ չի հասնի։ ))) Սիրելի չես լինի բոլորի համար։ Բայց «բոլորն» էլ քո կյանքի ո՛չ դառը կիմանան, ոչ էլ ճախրանքի հաճույքը կգնահատեն։ Այնպես որ Թռիր, լայն բաց սիրտդ երկնքի առաջ ու թռիր...»։

loading...