Բերանի վատ հոտից ազատվելու 7 միջոց


Բերանի վատ հոտից ազատվելու 7 միջոց
Հունիս 14 00:37 2018

Ինչ անել, եթե բերանից տհաճ հոտ է գալիս: Այդ դեպքում կարող եք օգտվել հետևյալ բնական ու արդյունավետ միջոցներից, որոնք կօգնեն շատ արագ թարմացնել բերանի խոռոչը:


1. Բերանի տհաճ հոտի դեմ պայքարող տնական ամենահասանելի միջոցներից է հում խնձորը: Աշխատեք որքան հնարավոր է հաճախակի ուտել խնձոր:
2. Լավ թարմացնում է, եթե բերանը ողողեք թարմ սամիթից պատրաստված թուրմով:
3. Սխտորի կամ սոխի հոտն անմիջապես կչեզոքանա, եթե այդ հոտավետ բանջարեղեններն ուտել մաղադանոսի կամ նեխուրի արմատների հետ միասին:
4. Բերանի տհաճ հոտը վերացնում է թարմ եփած կանաչ թեյը, որը օգտակար է և գինու և սխտորի և սոխի դեպքում:
5. Բերանի խոռոչի լորձաթաղանթի հիվանդությունների դեպքում, բավականին արդյունավետ են գործում դեղաբույսերից պատրաստված թուրմերը, այդ թվում երիցուկի,եղեսպակի, վայրի ելակի տերևների, վաղենակի, սրոհունդի, ու անանուխի: Ցանկացած դեղաբույսից թուրմ պատրաստելու համար Ձեզ անհրաժեշտ է 1 ճաշի գդալ հումքը խառնել 1 բաժակ եռացրած ջրի հետ: Կես բաժակ տաք թուրմը բավական է բերանի խոռոչի մեկ անգամյա ողողման համար:
6. Բավականին արդյունավետ թուրմ է արտեմիսի դառը թուրմը, որի պատրաստման համար հարկավոր է 1 թեյի գդալ մանր կտրատված հումքի վրա լցնել 400 մլ եռացրած ջուր, թողնել թրմվի 15-ից 20 րոպե ու քամել: Ստացված թուրմով կարող եք օրը մի քանի անգամ ողողել բերանի խոռոչն ու կոկորդը: Նույն նպատակով կարող եք օգտագործել նաև կաղնու կեղևից պատրաստված թուրմը:
7. Եթե տհաճ հոտը կապված է մարսողության հետ, ապա շատ օգտակար է ակտիվացված ածուխի օգտագործումը օրը 3 անգամ, ուտելուց հետո՝ 1 դեղահատից: