Զինծառայող Ալբերտ Դալլաքյանը Գերմանիայում վիրահատվել է երրորդ անգամ


Զինծառայող Ալբերտ Դալլաքյանը Գերմանիայում վիրահատվել է երրորդ անգամ
Հունիս 13 23:57 2018

Դասակի հրամանատարի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով վիրավորված զինծառայող Ալբերտ Դալլաքյանը Գերմանիայում վիրահատվել է երրորդ անգամ:

«Շատ լավ լուր ունենք Գերմանիայից!!!
Քիչ առաջ բարեհաջող ավարտվեց մեր Ալբերտի 3-րդ վիրահատությունը:
Ալբերտ ջան,անհամբեր սպասում ենք քեզ, լիքը անելիքներ ունենք!!!»,-ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Երևանի բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը:

Հիշեցնենք, որ Ալբերտին արդեն երկու անգամ վիրահատել են Գերմանիայում այս տարվա սկզբին։ Սա վերջին՝պլաստիկ վիրահատությունն էր։