Փաշինյանը ազատել է Նաղդալյանի ամուսնուն զբաղեցրած պաշտոնից


Փաշինյանը ազատել է Նաղդալյանի ամուսնուն զբաղեցրած պաշտոնից
Հունիս 13 23:19 2018

Irakanum.am-ն այսօր հրապարակել էր, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգաամվոր Հերմինե Նաղդալյանի ամուսինը՝ Դավիթ Բեգարյանը աշխատում է ՀՀ Կառավարությունում, որպես գործերի կառավարիչ: Բեգլարյանին այս յուղտո պաշտոնին նշանակել էր Տիգրան Սարգսյանը: Փոփոխվող վարչապետերին զուգահեռ  Նաղդալյանի ամուսինը շարունակում էր մնալ այդ պաշտոնին:

 

Ավելի ուշ մեզ հայտնի դարձավ, որ այնուամենայնիվ  նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավիթ Բեգլարյանին ազատել է աշխատանքից: Մեր տեղեկություններով կառավարության գործերի կառավարիչ է նշանակվել Գեւորգ Աճեմյանը: Մինչդեռ նկատենք, որ մինչ այս պահը կառավարության պաշտոնական կայքում, որպես գործերի կառավարիչ գրված է  Դավիթ Բեգլարյանի անունը:

 

Կառավարության աշխատակազմին, եւ լրատվական ծառայությանը խորհուրդ ենք տալիս  թարմացնել կառավարության պաշտոնական կայքը: